Թուրքիայի Բուրսա քաղաքում վաճառքի է հանվել 300 տարվա հնություն ունեցող եկեղեցի, որի տերը բնակվում է արտասահմանում, իսկ վաճառքն իրականացնող միջնորդը հայտարարության մեջ բառացիորեն հենց այսպես է գրել. «Վաճառվում է եկեղեցի, աննախադեպ հնարավորություն, ամեն տեսակ օգտագործման հարմար է»:
Եկեղեցին գտնվում է Բուրսայի Սեթբաշը թաղամասում, որը անցյալ դարասկզբին հայտնի է եղել որպես քաղաքի հայկական թաղամաս:
«ՀաբերԹյուրքի» փոխանցմամբ եկեղեցին, պաշտոնապես գույքագրվել է 1986 թ.-ին փաստաթղթերում գրանցվել որպես «հասարակական–մշակութային տարածք»: Եկեղեցու երեք հարկանի շենքը գնահատվել է 1.500 000 ԱՄՆ դոլար:
Ի դեպ անցյալ տարի ամռանը Բուրսայի Մուդանյա շրջանում վաճառքի էր հանվել ևս մեկ եկեղեցի, որը սակայն բյուզանդական էր, վերջինս էլ գնահատվել էր շուրջ 1 000 000 դոլար:
Սոֆյա Հակոբյան