Աշխարհահռչակ ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանն արժանացել է միջազգային Echo Jazz մրցանակին՝ իր Mockroot ալբոմի համար: Այդ մասին տեղեկացնում է մրցանակի կայքը: Գերմանական ծագմամբ միջազգային մրցանակը հիմնվել է 1992-ին և ամեն տարի մրցանակակիրներ է ընտրում ջազ երաժշտության տարբեր անվանակարգերում: 2016-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Համբուրգում՝ մայիսի 26-ին և կսփռվի ուղիղ եթերում: