«Կառուցիր Հայաստան» նախաձեռնության շրջանակում ստեղծվել է «Կառուցիր Հայաստան» հիմնադրամը։ Համահիմնադիրներից Սևակ Արծրունին մանրամասներ է պատմում հիմնադրամի գործունեության մասին, որ վերածվում է մեծ շարժումի՝ հիմքում ունենալով հայրենադարձության գաղափարը: Լայնածավալ հայրենադարձության մասին արդեն կարելի է խոսել մի քանի ամսից, երբ պաշտոնապես հայտարարվի շարժման սկիզբը: Իսկ մինչ այդ տասնհինգ հայտնի գործարար մեծ ներդրումներով կանգնել են շինարարության միջոցով հայրենադարձություն խթանելու բիզնեսի կողքին:
Նախորդ կառավարության ժամանակ ներկայացված ծրագիրը մեծ թափ է հավաքել նոր կառավարության օրոք: Բազմաթիվ սփյուռքահայեր ոգևորված սպասում են հայրենիք վերադարձին:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.