image

Սիրիահայ ակնոցավաճառը՝ Երևանում. տեսանյութ

Սիրիահայ ակնոցավաճառը՝ Երևանում. տեսանյութ

Երևանի Ներսեսյան 10 հասցեում գործում է Սողոյանների ընտանեկան բիզնեսը, որը մինչև Սիրիայի պատերազմը հաջողությամբ գործել է Հալեպում: Չորս տարի առաջ Հալեպից Հայաստան եկած Սողոյանները ոչ միայն մնացել են Հայաստանում և սեփական գործ հիմնել, այլ նաև՝ երկու երեխա են ունեցել: «Հայաստանը երեխաների աշխարհ է»,-ասում է սիրիահայ ակնոցագործ Հովիկ Սողոյանը և նշում, որ իր կյանքն ամբողջությամբ փոխվել է՝ Հայաստան տեղափոխվելուց հետո: Հալեպահայ ակնոցավաճառի մասին մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.