Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նոր ֆոտոշարք են հրապարակել՝ Ալպյան լեռներում, ձյուների մեջ. լուսանկար
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը նոր ֆոտոշարք են ներկայացրել, որտեղ նրանք ընտանիքով գտնվում են Ալպերում՝ Ֆրանսիայի հարավում: Լուսանկարներն արվել են մարտի սկզբին: Նշվում է, որ երեխաները մեծ հաճույք են ստացել՝ առաջին անգամ խաղալով ձյան հետ: