image

Փրկել արեւմահայերէնը ՝ Մելգոնեան Կրթական նոր հասատատութեան օգնութեամբ. Հասմիկ Հարությունյան

Փրկել  արեւմահայերէնը ՝ Մելգոնեան Կրթական   նոր հասատատութեան  օգնութեամբ. Հասմիկ Հարությունյան

ելգոնեան կրթական հաստատութեան փակման հարցն ու շէնքի յետագայ ճակատագիրն արդէն տեւական ժամանակ Հայաստանի եւ Սփիւռքի լայն շրջանակների ուշադրութեան եւ մտահոգութեան կենտրոնում են:

Մելգոնեան կրթական հաստատութեան կենսագրութեան սկիզբը 1921թ. է, երբ Կարապետ Մելգոնեանը կտակ է կազմում եւ իր ունեցուածքը նուիրաբերում Պոլսոյ հայոց պատրիարքին’ պայմանով, որ նա այդ գումարով դպրոց կառուցի: 1925 թ. կնքւում է գործարք, որով Պոլսոյ հայոց պատրիարք Զաւէն Եղիայեանը Հբըմ-ին է փոխանցում դպրոցի տնօրինութեան հետ կապուած բոլոր արտօնութիւնները: Համաձայն այդ պայմանագրի’ Հբըմ-ի տնօրինութեան տակ են անցնում հաստատութեան շարժական ու անշարժ գոյքը, սակայն պայմանով, որ Հբըմ-ն պարտաւոր է պահպանել հաստատութիւնը:
1926-ին նոյն համաձայնագրում կատարւում են լրացումներ, եւ Հբըմ-ն ազատւում է բոլոր սահմանափակումերից եւ դառնում Մելգոնեան վարժարանի լիիրաւ սեփականատէր: Հաստատութիւնն իր դռները բացում է 1926-ին ու իր գործունէութիւնը շարունակում է մի քանի տասնամեակ:2004 թ. մարտի 14-ին ՀԲԸՄ վարչութիւնը միաձայն որոշում է կայացնում փակել հաստատութիւնը: Դպրոցի փակման առնչութեամբ դատավարութիւններ են կայացել Կիպրոսում եւ Ամն-ում, սակայն երկու պետութիւնների դատարանները հարցը որոշել են յօգուտ Հբըմ-ի: Հետեւաբար իրաւական ճանապարհով անհնար է պայքարել դպրոցի բացման համար:
Կիպրոսի կառավարութիւնը հաստատութեան գոյքի մի մասն արգելադրել է: Դպրոցն ընդգրկուած է պետական յուշարձանների ցանկում: Արգելւում է քանդել շէնքը եւ կառավարութեան որոշմամբ կարող է օգտագործուել միայն որպէս կրթական կամ մշակութային հաստատութիւն: Սարսափելի վիճակում է դպրոցի գրադարանը:
«մելգոնեան դպրոցի վերածնունդէ նախաձեռնող խումբն աւելի քան մէկ տարի գործունէութիւն է իրականացնում Մելգոնեանի հիմքի վրայ հայկական դպրոց կառուցելու համար:

Նախաձեռնող խմբի անդամներից տէր Մեսրոպ քահանայ Արամեանը փաստում է, որ տեղի են ունեցել բազմաթիւ հանդիպումներ Կիպրոսի կառավարութեան բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել հանրային լսումներ’ կրթութեան ոլորտի մասնագէտների ու գործարարների մասնակցութեամբ: Տէր հօր ներկայացմամբ’ բազմիցս դիմել են Հբըմ-ի ղեկավարութեանը, առաջարկութեամբ վարձակալել շինութիւնը եւ ստեղծել 21-րդ դարի չափանիշերին համապատասխանող դպրոց, սակայն Հբըմ-ն որեւէ պատասխան չի տուել:

Արամեանի ներկայացմամբ’ եթէ Հբըմ-ն շարունակի լուռ քաղաքականութիւն իրականացնել, ապա նախաձեռնող խմբի անդամները կը շարունակեն Կիպրոսում հայկական դպրոց կառուցելուն ուղղուած ջանքերը: Նրանք մտադիր են Նիկոսիայում Մելգոնեանի հիմքի վրայ նոր դպրոց կառուցել: Մշակուել է ծրագիրը, որը, ըստ Գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանի, շատ լաւն է եւ աշխատող: «ներդրումային ծրագիրը բազմաթիւ գործարարների հաւանութեանն արժանացաւ եւ օր առաջ պէտք է կեանքի կ’ոչուիէ, Մելգոնեան կրթական հաստատութեան «փառաւոր անցեալ, անորոշ ներկաէ խորագրով պատմա-իրաւաբանական ուսումնասիրութեան ներկայացման ժամանակ «ազգե-ի հետ զրոյցում ասաց Արսէն Ղազարեանը: Տէր Մեսրոպ քահանայ Արամեանն էլ փաստեց, որ կայ մարդկանց մի խումբ, որ պատրաստ է ներդրումներ կատարել:

Նա հաւելում է, որ Եմ-ն արեւմտահայերէնն անհետացող լեզուների շարքում է դասել եւ անհետացող լեզուները պաշտպանելու քաղաքականութիւն մշակել: Այսօր արեւմտահայերէնի պաշտպանութեան խնդիր կայ, Կիպրոսն էլ, որպէս ԵՄ անդամ պատրաստ է արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիր իրականացնել:
«կիպրոսում այսօր չկայ արեւմտահայերէնով ուսուցանուող աւագ դպրոց, եւ երկիրը ողջունում է այդ բացը լրացնելու նախաձեռնութիւնները: Հետեւաբար, Մելգոնեան նոր դպրոցը հրաշալի օրինակ կարող է հանդիսանալէ:

Իրաւական ճանապարհով հարցի լուծման բանալին անհնար է գտնել, հետեւաբար պէտք է որոշման վրայ ազդել հասարակական կարծիքի օգնութեամբ: Արամեանն ասաց, որ նախատեսւում են նմանատիպ լսումներ անցկացնել հասարակական տարբեր շերտերի մասնակցութեամբ եւ հիմք դնել հայկական դպրոցի մրցունակութեան համար: Այս տարի լրանում է դպրոցի հիմնադրման 85-ամեայ յոբելեանը: Մելգոնեանի տարբեր տարիների շրջանաւարտները մայիսին Հայաստանում կը կազմակերպեն տօնական միջոցառում:

 

 

 Հասմիկ Հարությունյան

«Ազգ»