Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը սեպտեմբերի 2-7-ն իր «Վերապրածները» ալբոմով մասնակցում էր միջազգային ֆոտոլրագրության Visa pour L'Image փառատոնին, որն անցկացվում է Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում: Լուսանկարիչը «Արեւելքին» տեղեկացրեց, որ «Վերապրածներ» նախագիծը եւ գիրքը կներկայացվի նաեւ այս տարի սեպտեմբերի վերջին շաբաթը Թբիլիսիում կայանալիք Թբիլիսի ֆոտո փառատոնին:
Նազիկ Արմենակյանը «4Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից է, որի նպատակը
Հայաստանում վավերագրական լուսանկարչության զարգացումն է:
