ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այօր այցելել է Հայաստանի Նկարիչների միություն, որտեղ գործում էր նրա անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» լուսանկարչական ցուցահանդեսը:
2010 թվականից իբրև Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ աշխատող Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002 թվականից: Նա իր լուսանկարների անհատական ցուցահանդեսին ներկայացրել է հիմնական պաշտոնական լրահոսից դուրս մնացած լուսանկարներ, ինչպես օրինակ՝ Հայաստանի նախագահը՝ Հորդանան գետում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում, ՌԴ նախկին նախագահի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահներին լուսանկարելիս և այլ դրվագներ պատկերող լուսանկարներ:
Այսօր երկօրյա ցուցահանդեսի վերջին օրն էր: