Հռոմի Ֆրանցիսկոս Պապն արդեն Երևանում է. Հռոմից Երևան Քահանայապետին ու նրան ուղեկցող պատվիրակությանը բերող օդանավն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Սրբազան Քահանայապետին օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահը՝ տիկնոջ հետ և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: