Մայիսի 31-ին, ՀՀ-ում Լիբանանի դեսպանության նստավայրում, «Դեսպաններ առանց սահմանների» միջոցառումների շրջանակում, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանների և հատուկ հյուրերի առջև զեկուցումով հանդես է եկել ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատնից: Նախարարը խոսել է երկրում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է դիվանագետների հնչեցրած հարցադրումներին: ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան Ժան Մակարոնը, բարձր գնահատելով նախարարի մասնակցությունը, հանդես է եկել արդարադատության և դիվանագիտության նմանությունների և տարբերությունների մասին կարճ ելույթով: