image

Հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սեւան Նշանյանը յոթ օրով ազատ է արձակվել

Հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սեւան Նշանյանը յոթ օրով ազատ է արձակվել

Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան, հրապարակախոս Սեւան Նշանյանը յոթ օրով ազատ է  արձակվել թուրքական բանտից: Այդ մասին «Արեւելքին»  հայտնեց ինքը` Սեւան Նշանյանը, նշելով, որ իր մեկ շաբաթվա ազատ արձակումը  հավանաբար բանտի փոփոխության հետ է կապված, եւ ինքը հիմա կրում է «բանտային բաց ռեժիմ»:  Հայտնի է, որ 2013-ի դեկտեմբերին թուրքական իշխանությունները ապօրինի շինարարության համար ձերբակալեցին եւ բանտարկեցին Սեւան Նշանյանին:  Թե' Նշանյանը, թե' նրան սատարողները վստահ են, որ ապօրինի շինարարությունն ընդամենը պատրվակ է, եւ գործադրված որոշումը քաղաքական է. պոլսահայ լրագրողը հայտնի է Թուրքիայի իշխանությունների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ եւ թուրք ազգայնականների ու պահպանողականների հանդեպ  սուր քննադատությամբ: Նա գրքերի եւ հոդվածների հեղինակ է: 2014-ին պոլսահայ մտավորական  Սեւան Նշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգեւի՝  Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: 

Չնայած մամուլում նշվում էր, որ Սեւան Նշանյանը ազատազրկվել է երկու տարով, սակայն նա «Արեւելքին»  հայտնեց, որ իր դեմ հրապարակված  բոլոր դատավճիռները միասին վերցրած, իր ազատազրկումը կազմում է   16  տարի, ընդ որում, ինչպես նշեց Նշանյանը,  իր գործով եւս մեկ դատավարություն կա, որից հետո  թերեւս ավելանա ազատազրկման ժամկետը: