image

Հայաստանում գործարկվել է «արաբի» հացի նոր արտադրամաս. Տեսանյութ

Հայաստանում գործարկվել է «արաբի» հացի նոր արտադրամաս. Տեսանյութ

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և 225 000 դոլարի օտարերկրյա ներդրումներով «Գոլդեն բեյքրի» ընկերությունը Երևանում արևելյան հացամթերքի արտադրություն է հիմնել. արտադրամասն այսօր տվել է առաջին արտադրանքը: Ներդրումը կատարել է Արաբական միացյալ էմիրություններում գործող Ղալիբ Վարհան։ Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս 150 000 դոլարի ներդրում կատարել: 

Արտադրամասում թխվելու և մայրաքաղաքի առևտրի կետերին  են մատակարարվելու արևելյան հացամթերք՝ լոշիկ, զաթարով, պանրով հացեր,  հացի այլ տեսակներ, միջինարևելյան թխվածքներ։ «Գոլդեն բեյքրի» ընկերության տնօրեն Սևան Արթինը հայտարարել է, որ ընկերությունը  մտադիր է նաև Վրաստան արտահանել Հայաստանում թխված  հացամթերքը: Ստեղծվել է 7 աշխատատեղ, որն առաջիկայում ընդլայնվելու հեռանկար ունի: 

Հայաստանում ներդրումների իրականացման ընթացքում գործարարը համագործակցել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հետ, որը մշակել է բիզնես ծրագիրը, կազմել զարգացման ռազմավարությունը։ «Փոխշահավետ գործարքներ իրականացնելուց բացի, մենք նաև շահագրգռված ենք դեպի Հայաստան ներդրումների ալիքը մեծացնելու հարցում»,- նշել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Կարէն Մկրտիչեանը։