image
Հրատապ լուրեր:

Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց օժանդակությունը կիսեցին արցախցների հետ

Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց օժանդակությունը կիսեցին արցախցների հետ

Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի անդմաներն իրենց հատկացված օժանդակությունների մի մաս ուղարկել են  Արցախ:

«Կրկնակի հուզմունք ապրեցինք, երբ oժանդակություն ստանալու մոտեցող սիրիահայերը հրաժարվեցին ասելով՝ մեր բաժինը Արցախ ուղարկեք»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

«Մեկնելով քրիստոնեական դաստիարակության` «Այրի կնոջ» առակի օրինակով, կենտրոնի կամավորներով փաթեթավորեցինք 17 արկղ հագուստ, դեղորայք և բժշկական պարագաներ՝ ՀԲԸՄ-ի աջակցությամբ հասցնելու Ղարաբաղ: Հինգ տարի է աղոթում ենք առ Աստված, որպեսզի հրեշությունն ու վայրագությունները վերջ գտնեն, խաղաղություն տիրի ամենուրեք, բայց պատերազմը կրկին եկավ ու հասավ մեր հողերը: Մեզ համար աղոթքն այլևս լուծում չէ»,- իր խոսքը եզրափակել է Լենա Հալաջյանը: