Այս օրերին Հայաստանում է գտնվում գործվածքի ոլորտում մասնագիտացած աշխարհի ամենահեղինակավոր ամսագրի` ՀԱԼԻԻ խմբագրակազմը: Լոնդոնում 1978 թվականից լույս տեսնող ամսագիրն ունի մասնագիտական արշավներ, որի ընթացքում խմբագրակազմը եւ փորձագետ-մասնագետներից կազմված խումբը որևէ երկրում ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանին բնորոոշ գործվածքի առանձնահատկությունը, այնուհետեւ ամսագրում տպագրում մասնագիտական հոդվածներ: ՀԱԼԻԻ խմբագրակազմը Հայաստանում է լինելու մինչեւ սեպտեմբերի 27-ը: Նրանց հետաքրքրել են հատկապես հայկական հնագույն կարպետը, գորգը, հայկական ասեղնագործական դպրոցը եւ հայկական մշակույթին եւ պատմությանը առնչվող դրվագներ: ՀԱԼԻԻ մասնագիտական խումբը լինելու է Էջմիածնում, Մատենադարանում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Հայաստանի թանգարաններում, «Մեգերյան» կարպետում, Վերնիսաժում, ծանոթանալու են հայկական մշակույթը ներկայացնող մասնավոր հավաքածուների: Լոնդոն վերադառնալով` ամսագիրը տպագրելու է Հայաստանին նվիրված հոդվածներ:
ՀԱԼԼԻ բաժանորդներն աշխարհահռչակ արվեստագետներ ու հավաքորդներ են. ամսագիրը կարելի է գնել նաեւ առցանց: