Րոպեններ առաջ Հալեպը կրկին ենթարկվել է ուժգին ռմբակոծության: Պայթյուններ են որոտացել Ազգային Կարեն Եփփե Ճեմարանի մոտ: Ինչպես «Արևելքին» հայտնի դարձավ, ռմբակոծության հետևանքով երկու հոգի է զոհվել, հինգ հոգի վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել: Զոհերի և վիրավորների ինքնությունը դեռ հայտնի չէ: