Նոյեմբերեանի տարածաշրջանի Կոթի գիւղի բնակիչ, 1957-ի ծնունդ Սուրէն Սեփխանեանը գիւղին մէջ հրազէնային վնասուածք ստացած է ատրպէյճանական կողմի կրակոցէն:
Ան կը գտնուի Նոյեմբերեանի բժշկական կեդրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է վիրաբուժութեան բաժնի հերթափոխային բուժքոյրը՝ նշելով, որ Սեփխանեանն իրեն լաւ կը զգայ:
«Նա հրազէնային վնասուածք է ստացել աջ ոտքի ծնկի հատուածում: Կրակոցը ստացել է գիւղում, ինչից յետոյ տեղափոխուել է բժշկական կեդրոն: Կատարուել է բժշկական միջամտութիւն, քաղաքացին իրեն լաւ է զգում»,- ըսած է բուժքոյրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախոօով զրուցած է Սուրէն Սեփխանեանի հետ։
Այս մասին վարչապետը գրած է ֆէյսպուքեան էջին։
«Հենց նոր հեռախօսով զրուցեցի Կոթիում վիրաւորուած Սուրէն Սեփխանեանի հետ:
Ոտքից է վիրաւորուել, ոսկորը չի վնասուել: Ասում էր՝ լաւ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,– գրած է վարչապետ Փաշինեանը։
Լուրը ՝ «Թերթ.ամ»էն