Թուրքական մամուլի տվյալներով՝ թուրք ոստիկանությունը խուզարկումների արդյունքում գտել է փետրվարի 6-ին Շիշլիի իր բնակարանում կողոպուտի ենթարկված հայուհու՝ Սեդա-Աիդա Դեմիրճիի ոսկեղենը: Շաբաթ օրը Սեդա Դեմիրճին հրաիրվել է Անվտանգություն խորհուրդ, որտեղ ճանաչել է իր ոսկեղենը: Ոսկեղենը գտնվել Պոլսո Իսթինյեի նորակառույց շենքերերից մեկում, ուր աշխատում է ձերբակալվածներից մեկի ընկերուհին:
Թուրքական մամուլը հայտնում է նաև, որ կալանավորված երեք հոգին նախկինում գողություն են կատարել նաև Եշիլգյուղի մեկ այլ հայի տնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական դատարանը կալանավորել է Պոլսում Հակոբ եւ Սեդա-Աիդա Դեմիրճիների տան վրա հարձակման գործով ձերբակալված 15 հոգուց 3-ին: Ձերբակալվածների մեծ մասը, որոնք հայաստանցիներ են, ազատ են արձակվել:
Ինչպես տեղեկացրել էինք, աղմկահարույց կողոպուտի օրը տանտերը՝ Հակոբ Դեմիրճին, մահացել է հանցագործների կողմից պարաններով կապվելուց հետո: