image
Հրատապ լուրեր:

Ղարաբաղեան հարցի քննարկում վաղը ՝ Վիեննայի մէջ

Ղարաբաղեան  հարցի  քննարկում  վաղը  ՝ Վիեննայի  մէջ

ԵԱՀԿ-ի Մինսքեան խումբի անդամները վաղը Վիեննայի մէջ պիտի քննարկեն ղարաբաղեան հիմնախնդրի վերջին զարգացումները: Այս մասին այսօր Twitter-եան իր էջով  գրառում կատարած է ԵԱՀԿ մինսքեան խումբի ամերիկացի համանախագահ  Ճէյմս Ուորլիք: Ուորլիք  նաեւ յայտնած է, թէ ԵԱՀԿ-ի  Մինսքի խումբի  անդամները վաղը  զեկուցում պիտի ստանան Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներուն  միջեւ խնդրին  առընթեր  տեղի ունեցած   հանդիպման  եւ քննարկումներուն   վերաբերեալ: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան եւ  Իլհամ Ալիեւ  Մոսկուայի հովանաւորութեամբ անցնող 20  յունիսին հանդիպում մը ունեցած էին Սէնթ Փէթէրսպուրկի մէջ: