Բեռլինի Թեգել օդանավակայանում ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող և խարդախության մեջ կասկածվող հայաստանցի 47- ամյա մի տղամարդու, փետրվարի 4-ին ծանուցում է գերմանական առցանց «Ֆոկուսը»: Դաշնային ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածը աչքի է ընկել նաեւ Գերմանիայում գողության, խաբեբայության, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ: Ձերբակալման որոշումը տրվել է Հայաստանից, այնտեղ 2012- ին զբաղվել է հացահատիկի առևտրով, նրան կասկածում են առանձնակի խոշոր չափերի գումարՙ մոտ 16 հազար եւրո յուրացման մեջ: Չորեքշաբթի Կիեւից Բեռլին ուղեւորվորվելիս փաստաթղթերի ստուգման ժամանակ հայտնաբերված, այնուհետ ձերբակալված ՀՀ քաղաքացուն արտահանձնելու մասին որոշումը պիտի կայացնի դատախազությունը:
Անահիտ Հովսեփյան/ «Ազգ»