Սեպտեմբերի 23-ին Լիոնում տեղի է ունենալու «Ֆրանսիա-Հայաստան» գործարար ցանցի բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես «Արեւելքին» տեղեկացրեց ցանցի համանախագահ Հիլդա Չոբոյանը, այն նպատակ ունի միջազգային մակարդակով համախմբել հայ գործարարներին եւ տնտեսական կապեր ստեղծել Ֆրանսիայում, որն իր հերթին կնպաստի Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հիլդա Չոբոյանը նաեւ տեղեկացրեց, որ «Ֆրանսիա-Հայաստան» ցանցը ֆրանսահայերի, հայութեան բարեկամ-գործարարների եւ Սփյուռքի միջոցով փորձելու է վեր հանել Հայաստանի եւ հայության տնտեսական կարողությունը: