image

Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը գիրք է գրել

Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը գիրք է գրել

Երգիչ, երգահան, «Արձագանք» խմբի եւ «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից Արտավազդ Բայաթյանը  գեղարվեստական գիրք է գրել: «Գիրք ցնցուղ»  խորագրով ստեղծագործությունն արդեն վաճառքում է, շուտով շնորհանդեսի միջոցով այն կներկայացվի նաեւ գրասերներին: Ինչպես «Արեւելքին»  հայտնեց Արտավազդ Բայաթյանը, գիրքը  Ժաննա Նոր  անունով դերասանուհու մասին է: Նա, հաղթահարելով կյանքի դժվարություններն ու անհաջողությունները,  վերածնվում  եւ դառնում է   այլ մարդ, ով երկար որոնումներից հետո գտնում է անհնարին թվացողը:  Երգիչը տեղեկացրեց, որ հերոսուհու մշտական  զրուցակիցները գրքի    հեղինակն է ու հորինված մի անձ, որոնց հետ զրույցների   միջոցով Ժաննա Նորը պատասխանում է, թվում է թե` պատասխան չունեցող հարցերի: Արտավազդ Բայաթյանն ասում է, որ ընթերցողը նույնպես գրքում կգտնի շատ հարցերի պատասխաններ: Հեղինակը գիրքը   նվիրել է   իր  դստերը` Անիին:

Շուտով Երեւանի Տիկինիկային թատրոնի շենքում կայանալու է նաեւ Արտավազդ Բայաթյանի մենահամերգը: Երգիչը տեղեկացրեց, որ ծրագիրն ամբողջությամբ հեղինակային է: