image

Երեւանում մետրոյի նոր կայարան կկառուցվի, ինչպես նաեւ՝ ճոպանուղի

Երեւանում մետրոյի նոր կայարան կկառուցվի, ինչպես նաեւ՝ ճոպանուղի

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր հայտարարել է, որ նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ 

«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»։

Մեկ այլ կարեւոր ռազմավարական ծրագիր Մեսչյանն առանձնացրեց ճոպանուղու կառուցման ծրագիրը, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։ «Ճոպանուղին, ըստ երեւույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»։