Մարտի 16-ին ժամը 10:30 Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի շենքում «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն նախատեսում է անցկացնել «Դու միայնակ չես» բարեգործական միջոցառումը, որի նպատակն է օգնել Սիրիայից ժամանած հայ փախստականներին. Sputnik Արմենիային հայտնել է ՀՌԵՄ նախագահ Գոհար Ղումաշյանը։
«2016թ. դրությամբ Հայաստանում բնակվում է Սիրիայից ժամանած 20 հազար փախստական: Միջոցառման նպատակն է հումանիտար օգնություն հասցնել սիրիահայ ընտանիքներին և նպաստել հայ հասարակության մեջ նրանց ինտեգրմանը»,- ասել է Ղումաշյանը:
Սիրիահայերի համար միջոցների հավաքագրումը կսկսվի ավելի շուտ` մարտի 10-ին` ժամը 12:00-20:00-ին THE LOFT բազմաֆունկցիոնալ կենտրոնում, հասցե՝ Մոսկովյան 3:
«Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներն ունեն մեր օգնության կարիքը: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ միջոցառմանը: Մենք հավատում ենք բարի և պատասխանատու մարդկանց և ուրախ կլինենք ցանկացած տեսակի համագործակցության համար»,- կոչ է արել Ղումաշյանը։
Առայժմ օգնություն կցուցաբերվի Երևանում բնակվող 44 ընտանիքի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: