Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնությունը վերսկսել է բողոքի գործողությունները: Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ իշխանություններն իրենց խաբեցին եւ հոսանքի թանկացման որոշումը չկասեցրին: Այսօր երթի ժամանակ նրանք շեղվեցին նախապես հայտարարած երթուղուց եւ Մաշտոցի պողոտայից անցան Բաղրամյան պողոտա: Այս պահին նախաձեռնությունը նստացույց է անում Բաղրմամյան պողոտայի այն հատվածում, որտեղ հունիսին ընթանում էր հոսանքի թանկացման դեմ շարժումը: Ոստիակնները պատ են կազմել:
Բողոքի ակցիայի մանրամասները` Ազատության ուղիղ եթերում: