«Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի և մետրոյի պայթյուններից հետո մեկ հայ երիտասարդ է կորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրություններին ու երիտասարդին գտնելու համար ձեռնարկվող միջոցներին:
Նա նշել է, որ բնականաբար տխուր են տրամադրությունները, ինչը հասկանալի է, քանի որ անակնկալ կերպով նման մասշտաբի ու նման ողբերգական ահաբեկչություններ տեղի ունեցան: «Այդ երիտասարդի վերաբերյալ խառը տեղեկություններ կան, որոնք փորձում ենք ճշտել: Երեկ դեսպանատան թեժ համարին զանգեր են ստացվել, որ կա երկու անհայտ կորած անձ, բայց ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը գտնվել է: Հիմա փորձում ենք ճշտել, թե որտեղ է չգտնված երիտասարդը, ահաբեկչության պահին որտեղ է եղել, հստակ բան այս պահին դեռ չկա: Հասկանալի է նաև այն, որ երկրում ստեղծված այս խառնաշփոթ իրավիճակում նման բաներ պատահում են, բայց կապի մեջ ենք բոլոր հնարավոր ատյանների` ԱԳՆ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության, Ճգնաժամային կենտրոնի հետ, որպեսզի ճտենք, թե ինչ է կատարվել երիտասարդի հետ և ինչպիսին է իրավիճակն ընդհանրապես: Պարզապես այս պահին խնդիրն ան է, որ զոհերի և տուժածների անունները դեռ պարզ չեն, ուստի չեն հրապարակվում, բայց փորձոըւմ ենք հետևել այնքան, որքան հնարավոր է»,- նշել է Պետո Դեմիրճյանը:
մանրամասները՝ կայքում