Ինչպես տեղեկացանք Գյումրու անօթևան ընտանիքների համար բարեգործական միջոցառումներ սկսած SOS Gyumri թիմի անդամներից, ապրիլ ամսին Հայաստան է ժամանելու BBC հեռուստաընկերության թիմը՝ լուսաբանելու Գյումրու անօթևանների համար սկսած մի խումբ երիտասարդների աշխատանքը: Հեռուստաընկերությունը միաժամանակ Գյումրիում ֆիլմ է նկարահանելու երկրաշարժից 28 տարի հետո անօթևան մնացած ընտանիքների մասին: Ըստ SOS Gyumri թիմի անդամների, միջազգային հեռուստաընկերության ուշադրությունը ևս մեկ առիթ կլինի, որպեսզի իշխանությունները, բարերարներն ու համայն հայությունն ի վերջո հարյուրավոր մարդկանց ազատեն թիթեղյա ու փայտյա տնակների անմարդկային պայմաններից:
Աշխարհահռչակ երաժիշտ, գյումրեցի Տիգրան Համասյանի համերգը՝ Գյումրու չքավորների թաղամասում, նշված նախաձեռնության մի մասն է: Գյումրու անօթևաններին անդրադարձել է նաև «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերությունը:
Մինչ այդ՝ www.crowdfunder.co.uk միջազգային կայքում շարունակվում է անօթևաններից խիստ ծայրահեղ պայմաններում գտնվող 13 ընտանիքի համար բնակարաններ ձեռք բերելու դրամահավաքը: Այն նախատեսված է ավարտել մարտի 20-ին:

Նախաձեռնության հեղինակներից՝ գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը /«Արևելք»