Հայաստան- Հայ ճանաչված դերասան, պրոդյուսեր, Stand-up comedy թատերական ժանրի հայ ներկայացուցիչ Վահե Բերբերյանը կրկին Հայաստանում է: Ստեղծագործական մի քանի ծրագրերի հետ միասին նա նաեւ պատրաստվում է իր հերթական ֆիլմի նկարահանումներին, որն այս անգամ տեղի է ունենալու Հայաստանում: Վահե Բերբերյանը, ինչպես տեղեկանում ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջից, այս մտահղացումն իրականացնելու է ճանաչված պրոդյուսեր Վահիկ Փիրամզեի հետ: Ֆիլմը կոչվելու է «Casting Emile», իսկ սյուժեի եւ մանրամասների մասին ռեժիսորը կհայտնի առաջիկայում: Միայն ավելացնենք, որ այն Հայաստան-Սփյուռք թեմայի շրջանակներում է եւ հագեցած է անսպասելի իրավիճակներով եւ զավեշտներով: