1967 օգոստոսի 21-ին Լիբանանում ծնվել է աշխարհահռչակ ռոք երգիչ, System of A Down խմբի համահիմնադիր Սերժ Թանգյանը: Թանգյանն այսօր բնակվում է ԱՄՆ-ում եւ բացի System of A Down խմբի համերգային շրջագայություններից, նա ղեկավարում է նաեւ Serjical Strike Records հանրահայտ ձայնագրման ստուդիան, որը պատկանում է ամերիկյան Յունիվերսալ Մյուզիք Գրուպին։ Սերժ Թանգյանն ամուսնացած է Անժելա Մադաթյանի հետ, ունի մեկ որդի` Ռումի անունով: