image

Վերաբացվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, որ փակվել էր պատերազմի պատճառով

Վերաբացվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, որ փակվել էր պատերազմի պատճառով

Արցախի ամենահայտնի վայրերից մեկը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ Նիկոլ Դումանի տուն-թանգարանն է, որը գտնվում է Ասկերանի Ծաղկաշատ գյուղում։ Թանգարանը բացման օրվանից՝  2004թ. ի վեր առաջին անգամ փակվել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի պատճառով: Վերջերս նորոգված եւ նոր ցուցադրությամբ համալրված թանգարանը բացել է իր դռները, տեղեկանում ենք թանգարանի ղեկավարությունից:  Տուն-թանգարանում կան գիշերակացի պայմաններ, ազգային-ավանդական ճաշատեսակներ համտեսելու հնարավորություն, դրամահատման գործիք, զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ ծառայություններ, սակայն պատերազմից հետո Արցախ գնալու վախը դեռեւս հաղթահարված չէ: Արցախի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն ամեն ինչ անում են, որ կրկին հետաքրքրություն առաջացնեն զբոսաշրջիկների մոտ, Արցախը չկորցնի իր զբոսաշրջային գրավչությունը: 

Նիկոլ Դումանի տուն-թանգարանն արդեն ընդունել է առաջին այցելուներին: