Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Հայաստանի մեջ Ֆրանսիայի դեսպանատուն
Գրիգոր Լուսավորիչի 8, 0015-Երեւան, Հայաստան
20.08.2016
ՓԱՐԻԶ
Պարոն Դեսպան, մենք՝ մի խումբ ֆրանսիացի նկարիչներ, Փարիզի մեջ ստեղծել ենք խումբ, որ կոչվում է ԴԻԱՍՊՈՐԱՏ: Այս կազմակերպության հատկանշական կողմն այն է, որ մենք միավորում ենք աշխարհի բոլոր երկրների ազգությամբ հայ նկարիչներին: Մենք արդեն մի շարք ցուցահանդեսներ ենք կազմակերպել Ֆրանսիայում ու Հայաստանում: Անցյալ տարի, հայոց ցեղասպանության 100-րդ տարվա շրջանակներում մենք մեր ստեղծագործությունների ցուցահանդեսը բացեցինք Երեւանի Ազգային պատկերասրահում, ինչպես նաեւ Ժամանակակից Արվեստի թանգարանում: Մեր կազմակերպության նպատակը Հայաստան-Փարիզ մշակութային փոխհարաբերություններ ստեղծելն է:
Պարոն Դեսպան, ես Ձեզ եմ դիմում այն ակնկալիքով թե կլսեք մեր պահանջն ու կընդառաջեք: Մեր բարեկամներից մեկը, երեւանաբնակ նկարիչ Աշոտ Պետրոսյանը, այս պահին գտնվում է ծանր կացության մեջ: Այս տարվա հուլիս ամսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, նա հրազենային զենքով վիրավորվել է եւ իսկույն ձերբակալվել: Պարոն Դեսպան, մեր կարծիքով Ձեր միջամտությունը նկարիչ մեր բարեկամին օգտակար լինելու առումով, կընկալվի որպես մարդասիրական կարեւոր արարք, հանուն համամարդկային արվեստի ազատության: Ես վստահ եմ, պարոն Դեսպան, որ անտարբեր չեք մնա այս նամակի բովանդակությանը:
Հարգանքներիս խորին հավաստիքը, պարոն Դեսպան:
Վաչէ Տեմիճեան
ԴԻԱՍՊՈՐԱՏ ՄԻՈՒԹՅԱՆ նախագահ
Diasporarts, 105 avenue de gravelle 94410 Saint Maurice France
