image

Ապրիլ խաղաղութեան մէջ. Ֆրանսայի դեսպանին գրառումը

Ապրիլ խաղաղութեան մէջ. Ֆրանսայի դեսպանին գրառումը

Այս 28 մայիսին, Առաջին հանրապետութեան 103-րդ տարեդարձին, կը մաղթեմ Հայաստանին կարողանալ ապրիլ իր անկախութիւնը խաղաղութեան եւ բարգաւաճման մէջ: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է Հայաստանի մէջ Ֆրանսայի դեսպան Ճոնաթան Լաքոթը:

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետութեան 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախութիւնը խաղաղութեան եւ բարգաւաճման մէջ, մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմութիւնը չափում է հազարամեակներով, վստահութիւն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկութեան, իր ուժերի եւ տաղանդների վրայ, մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նուիրելու համար։

Եւ մաղթում եմ Ֆրանսային միշտ սիրել Հայաստանը, ինչպէս Հայաստանը սիրում է մեզ»: