image

Առցանց հաշվիչ, որը համեմատում է քո ապրած կյանքը` այլ երկրների կյանքի հետ

Առցանց հաշվիչ, որը  համեմատում է քո ապրած կյանքը` այլ երկրների կյանքի հետ

Numbeo-ն  կյանքի որակը գնահատող   աշխարհի ամենամեծ առցանց համեմատիչն է, որը օգնում է հասկանալ, թե ինչ պայմաններում ես ապրում դու` այլ քաղաքների հետ համեմատած: Բավական է գրել քաղաքի անունը, որտեղ ապրում ես եւ այն քաղաքը, որի հետ ցանկանում ես համեմատվել, եւ Numbeo-ն կհամեմատի քո կյանքը: Այն քննում է  ապրանքների գները, բնակարանների գներն ու վարձերը, օդի աղտոտվածությունը, բնակեցման մակարդակը, երթեւեկությունը, նույնիսկ` հանցագործությունների առումով քո եւ այլ քաղաքների վտանգավորության չափը:  Մի խոսքով  Numbeo-ն օգնում է քեզ` ըստ քո ապրած կենսապայմանների զգալ երջանիկ կամ դժբախտ: 

ՏՏ ոլորտի այս նորությունը հիմնադրվել է Google-ի նախկին ծրագրավորող ինժեների կողմից, գործում է արդեն 6 տարի, գրանցված է Սերբիայում:

Համեմատեք ձեր կյանքը այս հղումով` 

www.numbeo.com/cost-of-living/comparison.jsp