Թիֆլիսում 1916 թ. հրատարակված «Հայ կամաւորներ 1915-1916» ալբոմից առաջ Մոսկվայում հրատարակվել է «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմը, որից որոշ նկարներ է ներկայացրել հայ գրքերի թվայնացման Գրահավաք (grahavak.blogspot.am) էջը:
Ալբոմի առաջաբանում նշված է, որ կան նաև շատ կամավորներ, որոնց լուսանկարներն ուղղակի հնարավոր չի եղել ձեռք բերել, բայց նրանք էլ իրենց արժանի տեղն ունեն հայ ազատագրական պայքարում: Ալբոմի մեջ կարդում ենք նաև, որ «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմը հրատարակվել է՝ վաճառվելու և օգնություն ցույց տալու զոհվածների ընտանիքներին:
Ինչպես նշում է «Գրահավաքը»՝ ալբոմի կազմի վրա նկատելի են հետևյալ խոսքերը (հետագայի մեր պետական հիմնից).
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ ʼտի մեռնի
Բայց երանի ով իւր ազգի
Ազատութեան կը զոհուի։
«Արևելք»-Փաստորեն, 100 տարի հետո ոչինչ չի փոխվել, այսօր էլ արդիական է հայ կամավորական շարժումը և «Միայն զենքով կա հայոց փրկություն» կարգախոսը:
Սեպուհն իր զինակից օգնականներով

Բենոն և իր հիսնյակը

Մարտիրոսն իր հարյուրյակով

Օնեն իր հարյուրյակով

Ղազարն իր հարյուրակով

Զեմլյակի ձիավոր խումբը

Համազասպն իր զինակից օգնականներով

Քեռին իր զինակից ընկերներով
Գարեգին Նժդեհն իր զինակից օգնականներով

Տեր-Ավետիքյանն իր զինակից օգնականներով

Բժիշկ Տերտերյանը

Հայր և որդի Ստամբոլցյանները

75 տարեկան կամավոր դալարագյազցի Տեր Գրիգորը
