image

Զինուորական «Ուրալ»ի արգելակները չեն աշխատած. տուժած վարորդի մայր

Զինուորական «Ուրալ»ի արգելակները չեն աշխատած. տուժած վարորդի մայր

Սյունիքի մարզում ձորն ընկած զինվորական «Ուրալի» ղեկին եղել է ժամկետային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը։ Տեղեկությունը հայտնում է news.am կայքը։

Հովսեփի մայրը՝ Անժելա Շեգիկյանը կայքին պատմել է, որ որդու վիճակն այս պահին դեռ անորոշ է, ծանր է, ողնաշարի խնդիր ունի, կողոսկրերը կոտրված են, ոտքն ամբողջովին գիպսի մեջ է: Շեգիկյանը նաև նշել է, որ որդու գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց դեռ պետք է ողնաշարի վիրահատություն արվի։

«Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Թող իրենց էրեխեքին տանեն, նստացնեն էդ անսարք մեքենան ու ասեն՝ քշի: Մեքենայի մեջ 2 վաշտի զինվոր է եղել, մինչդեռ 16 հոգուց ավելի չի կարելի այդ մեքենայով տեղափոխել: Մոտ 30 երեխա է եղել մեքենայում։ Տղաս ասել է մեքենան հազիվ եմ խոդ տվել, չհանգցնեմ, գոռացել են, ասել են՝ հանգցրու, երկար ենք մնալու: Դիքի վրա կանգնեցրու, որ ինքն իրեն «խոդ» ընկնի: Դրա համար էլ ոչ արգելակն է պահել, որ ռուչնոյն է պահել»,– ասել է շարքային Համբարձումյանի մայրը։

Նա շեշտել է, որ տղան այդ անսարք մեքենան առաջին անգամ է նստել։ Մորն էլ ասել է, որ իրեն անսարք մեքենա են տվել: Զինծառայողը դիրքերում է եղել։ Մայրը պատմել է, որ եկել է, նստացրել են մեքենա, ասել են, որպեսզի դիրքեր գնա, այնտեղ սնունդ տանի, որպեսզի հետո բոլորին իջեցնի։