ՀՀ պաշտօնական վիճակագրութեան համաձայն՝ 2025-ի Յունուար-Օգոստոս ամիսներուն՝ նախորդ տարուան նոյն ժամանակահատուածին համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշները արձանագրած են իրավիճակի էական վատթարացում։ Այս մասին գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Թադեւոս Աւետիսեան:
«Մասնաւորապէս․
բնակչութեան կենսունակութեան գործակիցը` ծնուածների եւ մահացածների թուաքանակի յարաբերակցութիւնը կազմել է 118,8%` նուազելով 9 տոկոսային կէտով,
բնական յաւելաճը` ծնուածների եւ մահացածների թուաքանակի տարբերութիւնը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով,
ծնուածների թուաքանակը կազմել է 20437՝ նուազելով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով,
մահացածների թուաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով,
ամուսնութիւնների թիւը կազմել է 8985՝ նուազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով,
ամուսնալուծութիւնների թիւը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով,
0-1 տարեկան նորածինների մահերի դէպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով,
0-4 տարեկան երեխաների մահերի դէպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով,
ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիւը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թուին։
Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանութեան կառավարման անցնող 7 տարիներին եւ հիմնականում հետեւանքն են վարվող հակասոցիալական քաղաքականութեան:
Այս քաղաքականութեան հետեւանքով ըստ որի՝ սոցիալապէս առաւել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչութեան շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նուազել է, այդ թւում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ եւ ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնութիւնների թուի կտրուկ նուազման եւ ամուսնալուծութիւնների թուի աճի, մահացութեան, այդ թվում՝ մանկամահացութեան ցուցանիշների աճի, բնականաբար նաեւ՝ ծնուածների թուաքանակի նուազմա ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»,- գրած է ան: