image

Ուքրանիոյ ապագան ՆԱԹՕ-ի մէջ. Սթոլթընպըրկ

Ուքրանիոյ ապագան ՆԱԹՕ-ի մէջ. Սթոլթընպըրկ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում դաշինքի անդամները «կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է ապրիլի 20-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով համատեղ ճեպազրույցում, հայտնում է gordonua.com-ը:

«Անդամակցության հարցը, անվտանգության երաշխիքները կլինեն հանդիպման օրակարգի կարևոր բաղկացուցիչները: ՆԱՏՕ-ն դրան պատրաստվում է Վիլնյուսի գագաթնաժողովում»,- ընդգծել է Ստոլտենբերգը:

«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Դաշինքը համաձայն է սրա հետ, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն է ապահովել Ուկրաինայի առավելությունը, որպեսզի Ուկրաինան երաշխավորված լինի որպես ինքնիշխան ժողովրդավարական պետություն Եվրոպայում... Մեր ցուցաբերած աջակցությունը հնարավոր է դարձնում ՆԱՏՕ-ին ապագա անդամակցությունը», - հավելել է գլխավոր քարտուղարը:

Զելենսկին իր հերթին նշել է, որ Ուկրաինային «ավելին է պետք», քան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկայիս ձևաչափը։

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե երբ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, մենք նաև անվտանգության երաշխիքներ ենք ուզում այդ ճանապարհին»,- ասել է նախագահը։