image

Վանեցեանը եղած է շարժման կարեւոր մասնակիցներէն մէկը․ Սաղաթէլեան

Վանեցեանը եղած է շարժման կարեւոր մասնակիցներէն մէկը․ Սաղաթէլեան

«Արթուր Վանեցեանը եղել է այս շարժման կարեւոր մասնակիցներից մէկը, թէ իր հետագայ որոշումները ինչպիսին կը լինեն, դրա մասին ինքը պէտք է յայտնի»:  Այս մասին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթէլեանը` անդրադառնալով այն հարցին, թէ ինչու վերջին օրերուն Արթուր Վանեցեանը չէր մասնակցեր պայքարին:

«Արթուր Վանեցեանը դեռեւս Ապրիլի 18-ից յայտարարել էր իր նպատակների` փողոցային պայքարի մասին: Իր յայտարարութիւնից առաջ, իր պայքարի ընթացքում ու մինչեւ երէկ եղել ենք կապի մէջ, քննարկել ենք այն որոշումները, որ յայտարարուել է այս հրապարակից: Նա եղել է կարեւոր մասնակիցներից մէկը: «Հայրենիք» կուսակցութեան հետ այս պայքարը միասին բերել ենք, հասցրել ենք այստեղ: Իր հետագայ որոշումների մասին պէտք է նա յայտնի», ըսաւ Սաղաթէլեանը: «Պայքարից դուրս գալու, այլ գործունէութեամբ կամ պայքարից հետ կանգնելու մասին Վանեցեանը դեռեւս ոչինչ չի յայտնել», յաւելեց Սաղաթէլեանը: