image

Վաղը պիտի ներկայացնեմ հրաժարականի դիմում. Արցախի ԱԺ նախագահ

Վաղը պիտի ներկայացնեմ հրաժարականի դիմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը վաղը՝ 29 յուլիսին հրաժարականի դիմում պիտի ներկայացնէ: Թովմասեանի յայտարարութիւնը տարածած է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի լրատւութեան եւ հանրութեան հետ կապերու բաժինը։

«Սիրելի´ հայրենակիցներ,

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատւութիւն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտօնից, բայց միշտ հաւատարիմ կը մնամ 1991 թուականին մեր ժողովրդի կողմից հանրաքուէով ընդունուած գաղափարին:

Մինչեւ վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին, Արցախի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին:

Աստուած պահապան հայ ժողովրդին:

Վաղը կը ներկայացնեմ հրաժարականի դիմում», -ըսուած է յայտարարութեան մէջ։