image

«Թոյլ չենք տալու, որ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար»․ Նիկոլ Փաշինեան

«Թոյլ չենք տալու, որ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար»․ Նիկոլ Փաշինեան

Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած մեր քոյրերու եւ եղբայրներու բնակարանաւորման ծրագիրը մեկնարկած է եւ կը մտնէ գործնական փուլ։ Այս մասին կառավարութեան նիստի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան։

Փաշինեան նշած է, որ ծրագրի համար կրնան դիմել ԼՂ այն բնակիչները, որոնք դիմած են ՀՀ քաղաքացիութիւն ստանալու համար։

«Հայաստանի կառավարութիւնն աջակցելու է ԼՂ-ից բռնի տեղահանուած մեր քոյրերին եւ եղբայրներին իրենց սոցիալական խնդիրները հասցէագրելու հարցում։ Ուզում եմ ընդգծել կառավարութեան քաղաքական կամքը, որ թոյլ չենք տալու՝ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար։ Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սէրը չենք թաքցնում, բայց որեւէ մէկը սա չպէտք է շփոթի իշխանութեան թուլութեան հետ։ Յոյս ունեմ, որ այս ուղերձների հասցէատէրերը կ՚ընդունեն դրանք ու չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները կոնկրետ հասցէներով»,-ըսած է Փաշինեանը։