Ստամբուլում դրվել է Համազգային Անկելանոցի հիմքը, որը լինելու է քաղաքի համազոր կառույց՝ ժամանակակից բուժման եւ խնամքի հաստատություններով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հիմնարկեքը կատարվել է նախագահ Էրդողանի մասնակցությամբ, ներկա են եղել փոքրամասնությունների կրոնական առաջնորդները, այդ թվում՝ Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը: Բացմանը նշվել է, որ երկրում տարեցների առաջին խնամքի կենտրոնը (Darülaceze) հիմնվել է դեռեւս 132 տարի առաջ՝ Աբդուլ Համիդ II-ի կողմից, եւ հարյուր տարուց ավելի է՝ ծառայում է տարիքն առած մարդկանց:
Հայտարարվել է, որ նոր հիմնադրվող խնամքի կենտրոնը բաց է լինելու Թուրքիայի անխտիր բոլոր տարեցների համար, ովքեր խնամքի կարիք ունեն: