image

Սուրբ Ղազար կղզիի վանքին մէջ մեծ օրհնութեան արժանացայ, խնդրեցի իմաստութիւն փոխանցել մեզ՝ ժողովուրդիս․ Աննա Յակոբեան

Սուրբ Ղազար կղզիի վանքին մէջ մեծ օրհնութեան արժանացայ, խնդրեցի իմաստութիւն փոխանցել մեզ՝ ժողովուրդիս․ Աննա Յակոբեան

Աննա Յակոբեանը դիմատետրեան իր էջին տեսանիւթ հրապարակած է եւ գրած․

«Բոլոր կրթուած-զարգացած իմ ընկերներին, ովքեր ոչ միայն մի հատիկ «քաղցր» բառ չեն ասում յօգուտ գիրք կարդալու արշաւի, դեռ մի բան էլ «կուլտուրական հակաարշաւ» են տանում, խնդրում եմ կարդալ ստորեւ բերուած տեքստը, որի հեղինակին չեմ նշում, որովհետեւ ինքը հաւաքական կերպար է, եւ գիտակցել, որ դուք նրա հետ մէկ թիմի անդամ էք, պարզապէս ձեր փաստարկներն ու մօտիվացիաներն են տարբեր։

«Գիրք կարդալը ի հարկէ լաւ բան է։

Բայց մարդ ինչքան անջատուած ու անհաղորդ պիտի լինի էս կեանքից՝ ասեմ աւելին 4 երեխու մեր լինի՝ երկրի դարդ ու ցաւը թողած ու ասի հասցնում եմ շաբաթը մի հատ գիրք կարդամ։

Ըստ Աննա յակոբեանի Երեւանից մինչեւ Աբու-Դաբի թռչեցինք մի հատ գիրք կարդացի։

Սիրելի՜ 4 երեխայ կամ 3 երեխայ ունեցող Հայ կանայք դուք հասցնում յք?գիրք կարդալ։

Ձեր տան առօրեան, աշխատանքը՝ կենցաղային խնդիրները, երեխէքը եւ մնացած գործերը թողնում են? գիրք կարդալ։

Էս աստիճան պարապ ու անտարբեր?

Չէ սրանց մէջ դաժէ հայ կնոջ կերպար չկայ։

Սրանց նեռվերն անջատած ա։

Մարդկային բնազդը։

Տեսնես Չաուշեւսկու կինն էլ էր հասցնում գիրք կարդալ»։

«Կրթուելը նորաձեւ է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, ձեր թիւը հասնում է 15 հազարի, եւ ես այսօր ձեր ակտիւ աջակցութեան կարիքն ունեմ։

Իմ ոչ մի նախաձեռնութիւն եւ արշաւ այսքան մեծ դիմադրութեան չի արժանացել եւ այսքան դժուար ընթացք չի ունեցել, որքան «մէկ ամիս = կարդացած մէկ գիրք» արշաւը։ Ակնկալում եմ ձեր օգնութիւնը հենց այսօր եւ հենց այս հարցում։ Դետեկտիւ, սիրավէպ, պոեզիա, ֆենթզի…կարեւոր չէ` ինչ. ընտրէ՛ք մէկն ու միացէ՛ք արշաւին` հրապարակելով ընթերցանութեան ընթացքն ու աւարտը։

Իսկ եթէ, ըստ մեր պայմանաւորուածութեան` իւրաքանչիւրս եւս տասը հոգու «վարակի», ապա ակտիւ եւ դեմոնստրատիւ ընթերցողների թիւը կը հասնի 150 հազարի, յետոյ՝ 300 հազարի, յետոյ` 500 հազարի, յետոյ` մէկ միլիոնի, յետոյ` 2 միլիոնի, յետոյ` 2 միլիոն 500 հազարի։ Իսկ յետոյ…յետոյ երկրի դարդուցաւով տառապողները կը շարունակեն տառապել, որովհետեւ դա կը մնայ առաւելագոյնը, որ նրանք կարող են անել։ Եթէ ի հարկէ յանկարծ իրենք էլ վերջում չվճռեն միանալ արշաւին։

Տգիտութեան հետ կոմպրոմիս չկայ։

Յ.Գ. Տեսանիւթում Սուրբ Ղազար կղզու վանքում մեծ օրհնութեան արժանացայ, երբ ինձ թոյլատրեցին իմ մէկ հատիկ վարդը խոնարհել Մեծն Մխիթար Սեբաստացու գերեզմանին։ Այդ պահին, երբ հասել էի այնտեղ եւ այդքան մօտ էի նրան, ուսուցչից խնդրում էի իմաստութիւն փոխանցել ինձ, մեզ` ժողովրդիս։

Հիմա մօտ ենք այն բանին, որ հանդերձեալ կեանքում հանդիպելով նրան դիմեմ.

-Վարդապե՛տ, քեզանից իմաստութիւն էի խնդրում։

Իսկ նա պատասխանի.

-Աղջի՛կս, ես/ՄԵՆՔ ճանապարհը ցոյց տուեցինք, այդ դուք տարուեցիք փառասիրութեամբ եւ ջանք չդրեցիք»։