Սիւնիքի մարզի սահմանային հատուածին մէջ Փահլասարի եւ Դիցմայրի ուղղութեամբ հակառակորդը կրակ բացած է. «Աւելի ճիշդ եղել է փոխադարձ հրաձգութիւն Դիցմայր գիւղի ու Փայլասարի կողմերը»,- այս մասին Hraparak.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանը:
Քաղաքապետը տեղեկացուցած է, որ կրակոցներ յաճախ կ'ըլլան, սակայն այսօրուանն աւելի երկար տեւած է. «Թէ որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ըսած է Կապանի քաղաքապետը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել