Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ-Ղանին հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին։ Հայտարարվել է, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ անցնելով բնականոն կյանքի։
Հիշեցնենք, որ մարտի 6-ից Սիրիայի ծովափնյա շրջաններում զինված բախումներ էին տեղի ունենում ներկա իշխանությունների եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ։ Երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր։
Այսօր շրջան են հասել նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները։