Այսօր Աժ նիստում Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ բացակայում է պետության կամքը՝ պարզելու, թե քանի ընտրող ունի և այդ հարցում ամենևեին չօգնեց պետական ռեգիստր ստեղծելը: Ըստ նրա՝ վիճվարչությունը ներկայացնում է, որ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 780 հազար է, երեկ հայտարարվել է, որ երկրում կա 2.5 մլն ընտրող, մինչդեռ իր հաշվարկներով այդ թիվը 1.8-2.2 մլն է և այս ահռելի քանակի դեպքում իշխանությունը ավելորդ բյուլետենները բերում, գցում է: Այս տեսսակետից նույնականացման քարտերի հետ կապված Հ.Բագրատյանը խնդիր չի տեսնում:«Առանց այդ էլ գործող համակարգը ոչ մի բանի պիտանի չէ, կատարյալ աղբ»,- ասաց Հ.Բագրատյանը՝ նշելով, որ դիտավորյալ են այս փոփոխությունն անում, որպեսզի Սահմանադրությունն անցնի:Հ.Բագրատյանն առավել կարևորեց Ղարաբաղի հարցը և հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան մի քանի շրջան հանձնել, ինչը նախագահական համակարգի դեպքում չի ստացվում գլուխ բերել: Հ.Բագրատյանի խորին համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություններով ավելի շատ են նախագահի լիազորությունները, քան այսօր, և միայն խոսքով է կառավարությունը ստացել բարցարձակ մանդատ: Նա նշեց, որ սահմանադրական նախագիծը թերություններով լեցուն է, օրինակ՝ կարգավորված չեն ենթաօրենսդրական ակտերը:«Եվ էս Սահմանադրությունը Բուքիքիոյի (Վենետիկի հանձնաժողովի նախագահ:- խմբ.) նման մեկը գովում ա, իյա, որովհետև նրան ասել են, որ էս պիտի անցնի Հայաստանում, որովհետև նրան ասել են, որ սա կարևոր է այդ տարածաշրջանում քաղաքական հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակ անընդունելի է այս մոտեցումը»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:Նա հարցադրում հնչեցրեց, թե ինչ գործ ունի վարչապետը լինի «այո»-ի շտաբի պետը, և ինքն էլ անմիջապես պատասխանեց՝ ուրեմն իշխանությունը շահագրգռված է, որ նախագիծն անցնի: Սակայն, ինչպես շեշտեց Հ.Բագրատյանը, Ղարաբաղի հարցի լուծումը միայն հանրաքվեով պետք է որոշվի:«Էդ Վենետիկի հանձնաժողովում միայն իմանաք, թե ինչ տպեր են էդտեղ աշխատում»,- նկատեց պատգամավորը՝ հանրապետականներին խորհուրդ տալով չպարծենալ, թե ինչ-որ մեկը գովել է փոփոխությունները:Նշելով, որ հանրապետականներից շատերը տեղյակ չեն, թե իրականում ինչ է կատարվում, Հ.Բագրատյանը կոչ արեց քվեարկությունն ազատ թողնել:«Սաղ երգերը երգել ենք, մնացել էր սարի սմբուլը: Մենք լրիվ փոսի մեջ ենք»,- ասաց Հ.Բագրատյանն ու փաստեց, որ ՀՀԿ-ն 10 տարի իշխանության է, 10 տարում 97%-ի փոխարեն տնտեսությունն աճել է 17%-ով, բյուջեն ներկայումս ավելի պակաս է, քան 2007-ին:«Կառավարման ձևը պետք է լիովին փոխել»,- հայտարարեց Հ.Բագրատյանը: Նյութի աղբյուրը 168.am :