image

«Սա իմ անձին դէմ որոշում է». Վահէ Յակոբեան

«Սա իմ անձին դէմ որոշում է». Վահէ Յակոբեան

Իրենք մտածում են, թէ այս քայլով ինձ կը դնեն անելանելի վիճակում, կը տխրեցնեն, բայց չարաչար սխալւում են: Այդ պաշտօնն իմ երազանքը չէր: Յանձնաժողովի նախագահի պաշտօնը զբաղեցնեմ, թէ` ոչ, մանտաթ ունենամ, թէ` ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դէմ:

 

«Յանձնաժողովի նախագահի պաշտօնից ինձ հեռացնելով` իշխանութիւնը չի կարող կասեցնել իրենց դէմ ուղղուած իմ պայքարը»: Այս մասին ըսաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսական հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանը` մեկնաբանելով զինք պաշտօնազրկելու` իշխող խմբակցութեան սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան որոշումն է, երբ այն պաշտօնական դառնայ, ես յայտարարութիւն կ'անեմ: Ամէն դէպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա յստակ իմ անձի դէմ արուած որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտայայտուել այս իշխանութեան հասցէին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թէ այս քայլով ինձ կը դնեն անելանելի վիճակում, կը տխրեցնեն, բայց չարաչար սխալւում են: Այդ պաշտօնն իմ երազանքը չէր: Յանձնաժողովի նախագահի պաշտօնը զբաղեցնեմ, թէ` ոչ, մանտաթ ունենամ, թէ` ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դէմ», նշեց Վահէ Յակոբեանը:

Վահէ Յակոբեանի խօսքով` եթէ իր պաշտօնազրկումը տեղի ունենայ, իշխող խմբակցութիւնը պիտի չանտեսէ Դոնթի բանաձեւ:

«Բաբգէն Թունեանը, որպէս նախագահի տեղեկալ, կը վարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտօնում որեւէ մէկին չեն ընտրի: Իրենք անում են շատ աւելի վատ բաներ, ինչի մէջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում», յաւելեց Յակոբեանը: