image

Ռոպոթներ պատրաստող «Թինքեր Ակումբ»ը կարեւոր մրցանակ

Ռոպոթներ պատրաստող «Թինքեր Ակումբ»ը կարեւոր մրցանակ

Կլենտէյի մէջ գործող «Թինքըր Ակումբ»ը (Tinker Club-ը) պատմական յաղթանակ տօնած է Լոս Անճելըս գաւառի FIRST LEGO լիկայի (FLL) որակաւորման ռոպոթաշինութեան (մարդ-մեքենայի կառուցումի) մրցոյթին:

Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն քաղեց Լոս Անճելըս հրապարակուող՝ «Ասպարէզ»էն, որ, մասնաւորապէս, գրած է՝

Կլենտէյի մէջ գործող «Թինքեր Ակումբ»ը (Tinker Club-ը) պատմական յաղթանակ է տօնել Լոս Անջելես գաւառի FIRST LEGO լիգայի (FLL) որակաւորման ռոբոտաշինութեան (մարդ-մեքենայի կառուցումի) մրցոյթում:

Գլենդելում գործող «Թինքեր Ակումբ»ը (Tinker Club-ը) պատմական յաղթանակ է տօնել Լոս Անջելես գաւառի FIRST LEGO լիգայի (FLL) որակաւորման ռոբոտաշինութեան (մարդ-մեքենայի կառուցումի) մրցոյթում:

«Թինքեր Ակումբ»ի ռոբոտաշինութեան 9-14 տարեկանների աղջիկների եւ տղաների խմբերն առաջին հայկական խմբերն են, որ երկրորդ տարին անընդմէջ մասնակցում են եւ մրցում են այս յայտնի ծրագրում, որը ներառում է Հարաւային Կալիֆորնիայի աւելի քան 600 խումբ:

Մարզիչ Ջիրբերտ Դիլանչեանի խումբը գրաւեց առաջին տեղը ռոբոտների (մարդ-մեքենաների) դիզայնի (ձեւաւորման) անուանակարգում, միւս` Մհեր Խեչադորիի ղեկավարած խումբը, նոյնպէս անցաւ յաջորդ` գաւառային փուլ: Սա նշանակում է, որ երկու խմբերն էլ այժմ կը մրցեն տարբեր գաւառների միջեւ առաջնութիւնում` պայքարելու նահանգային եւ միջազգային մրցաշարերում մասնակցութեան համար:

«Յաղթանակից եւ մեդալներից անդին, այս նուաճումները համայնքի եւ զարգացման մասին են: Խմբերում ընդգրկուած են 9-14 տարեկան հայ տղաներ եւ աղջիկներ, որոնցից շատերը նոր ներգաղթած ընտանիքներից են, որոնք դեռեւս անգլերէն են սովորում եւ յարմարւում նոր մշակոյթին: Այս սաների համար նման մակարդակի մրցոյթները իւրատեսակ մարտահրաւէրներ են, որ կարող են ճնշող թուալ, եւ ըստ այդմ, մեր մարզիչները կենտրոնանում են ոչ միայն ռոբոտաշինութեան վրայ: Նրանք «Թինքեր Քլաբ»ի սաների շրջանում սերմանում են վստահութիւն, տօնում են փոքր յաղթանակները եւ ուղղորդում են իւրաքանչիւր սանի դէպի դժուար թուացող ոլորտներ: Անվստահ ձայները վերածւում են վստահ ձայների, կասկածուող գաղափարները`հպարտ ներկայացումների, եւ իւրաքանչիւր երեխայի առիթ է տրւում բացայայտելու իրենց ուժեղ կողմերը», նշում է «Թինքեր Ակումբ»ի հիմնադիր-տնօրէն Մելինէ Զոհրաբեանը:

«Թինքեր Ակումբ»ը հիմնադրուել է 2018 թուականին, առաքելութեամբ` զարգացնել երեխաների քննադատական մտածողութիւնն ու խնդիրների լուծման հմտութիւնները: «Յաջողութեան ճանապարհը սկսւում է երիտասարդ տարիքից: Մենք ձգտում ենք երեխաների մէջ վստահութիւն եւ համագործակցութեան ոգի սերմանել հաղորդակցութեան եւ գիտութեան միջոցով, օգնել իւրաքանչիւր աշակերտի զարգանալու որպէս մտածող, ստեղծագործող եւ իր համայնքի վստահ անդամ: Մեդալները հրաշալի են, բայց իրական յաղթանակը մեր աշակերտների ուրախութիւնն ու զօրացումն է», հաւաստիացնում է Զոհրաբեանը:

«Թինքեր Ակումբ»ի ուսումնական ծրագիրը ներառում է գործնական գիտութիւն, կոդաւորում, ռոբոտաշինութիւն եւ 3D ձեւաւորում, ինչպէս նաեւ` հրապարակային խօսքի հմտութիւններ:

Յաջողութիւն ենք մաղթում «Թինքեր Ակումբ»ի սաներին առաջիկայ պատասխանատու մրցոյթում: