image

Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ երեխա են ունեցել

Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ երեխա են ունեցել

Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։

Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին: 

Այնուհետեւ դիմել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն՝ երեխա ունենալու նպատակով: 

Երկար ու համառ պայքարի եւ բժիշկների արհեստավարժության շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի եւ Նարեի: 

Փոքրիկների լույս աշխարհ գալն իրականություն է դարձել «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի եւ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի շնորհիվ, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար: Բուժկենտրոնից հայտնում են, որ երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են եւ վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։