Միացյալ Նահանգները քննադատել է Իրանի վարքը, իսկ Թեհրանին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ սույն հարվածները նախ Սիրիայում սպանված իրանցի բարձրաստիճան պատասխանատուի ու նաեւ Քերման քաղաքում եղած ահաբեկչության փոխվրեժներն են։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Կարմիր ծովում, որտեղ Հուսիները երեկ արշավել են ամերիկյան բեռնատար նավի ուղղությամբ։
Իրաքյան Քրդստանի Իրբիլ քաղաքում վեց ահարկու պայթյուններ են լսվել։ Զոհվել են հինգ քաղաքացիական անձինք, երկու ժամով առկախվել է Իրբիլի օդանավակայանի աշխատանքը։
Հարձակումից ժամեր անց Իրանի «Հեղափոխության պահակների կորպուսը» հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Իրբիլում ոչնչացվել են իսրայելական գաղտնի սպասարկության՝ «Մոսատի» մի քանի կենտրոններ։
Պաշտոնական Բաղդադի Դաշնային կառավարությունը դատապարտել է գրոհը՝ այն համարելով ոտնձգություն Իրաքի դեմ եւ կոչ է արել Իրբիլի կառավարությանը՝ լուռ չմնալ եղածի հանդեպ։
Նույն ժամերին դարձյալ իրանյան կողմից հրթիռներ են արձակվել Սիրիայի Հալեպ քաղաքի արվարձանների ուղղությամբ։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ հրթիռների աղբյուրը Իրանի Քերմանշահ քաղաքն է։
Իրանյան «Հեղափոխության պահապանների կորպուս»-ն այս առումով նույնպես հայտարարություն է տարածել, նշելով, որ Հալեպի մերձակա Իդլիբի շրջանում ու նաեւ Սիրիայի «Ալ Բաթիա» հատվածում նրանք թիրախ են դարձրել «Իսլամական պետության» մի շարք կենտրոններ, որտեղ գտնվում են նույն ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան պատասխանատուներ։