image
Հրատապ լուրեր:

Պոլսահայության գլխավոր տոնածառը զարդարվեց․ Լուսանկար

Պոլսահայության գլխավոր տոնածառը զարդարվեց․ Լուսանկար

Պոլսո պատրիարքարանում Շնորհք պատրիարքի գահակալության տարիներից գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել Կաղանդի առթիվ․ ամեն տարի դեկտեմբերի այս օրերին հավաքվում են եկեղեցասեր տիկնայք եւ զարդարում պատրիարքարանի տոնածառն ու գլխավոր աստիճանները։ 

Պատրիարքարանը համարելով Պոլսո հայության գլխավոր տունը՝ նրանք նվիրվածությամբ, հոգածությամբ եւ ճաշակով կատարում են այդ աշխատանքը՝ տոնական օրերին պատրիարքարան այցելող հյուրերի համար պատշաճ միջավայր ձեւավորելու, ինչպես նաեւ՝ հոգեւորականների համար ուրախ, ավանդական մթնոլորտ ստեղծելու համար։  Պատրիարքը  շնորհակալություն է հայտնում նրանց եւ մի զարդն էլ ինքն է ավելացնում պոլսահայության գլխավոր տոնածառին։