image

Պայուսակներ եւ գրենական պիտույքներ` սիրիահայ դպրոցականներին

Պայուսակներ եւ գրենական պիտույքներ`  սիրիահայ դպրոցականներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նոր ուսումնական տարվա նախօրյակին, երևանաբնակ սիրիահայ 161 աշակերտներ՝ 1-4 դասարացիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույք։ 
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից ողջունել է ներկաներին ու շնորհավորել ներկա աշակերտներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ 
Այնուհետեւ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը քաղաքապետարան հրավիրված երեխաներին են հանձնել նվերները և, զրուցելով ծնողների հետ, վստահեցրել, որ քաղաքապետարանը այսուհետ ևս տարատեսակ ծրագրերով լինելու է երևանանաբնակ սիրիահայ ընտանիքների աջակիցը։
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ Երևանում բնակություն հաստատելու առաջին իսկ օրերից սատարումի և քաջալերման համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն